ՊՍԺ-ն մտադիր է Բավարիայի հետ պայքարել Քեյնի տրանսֆերի համար
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ինչպես հայտնում է The Sun-ը, փարիզցիները պատրաստվում են միանալ հարձակվողի համար մղվող պայքարին, որտեղ նրանց հիմնական մրցակիցը «Բավարիան» է։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Բավարիան» վաղուց էր փորձում ձեռք բերել անգլիացի հարձակվողին: Լոնդոնյան թիմն, այդուհանդերձ, մերժել է «Բավարիայի» առաջին առաջարկը, որը 70 միլիոն ֆունտ (81 միլիոն եվրո) է կազմել:
Նշվում է նաև, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նրա հետ պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե Հարին դառնա ազատ գործակալ։
Աղբյուր ArmSport.am