Ֆաբինյոն բաց կթողնի Լիվերպուլի հավաքը, Ալ-Իթիհադը բրիտանացուն 40 միլիոն ֆունտ ստերլինգ և 3 տարվա պայմանագիր է առաջարկել
Ֆաբինյոն մոտ է «Լիվերպուլից» հեռանալուն։ Մերսիսայդցիների կիսապաշտպանը բաց կթողնի թիմի ուսումնամարզական հավաքը Գերմանիայում, հայտնում է The Athletic-ը:
Սաուդյան «Ալ-Իթթիհադը» բրազիլացու համար 40 մլն ֆունտ է առաջարկել:
Եթե գործարքը կայանա, «Լիվերպուլը» կակտիվացնի նոր հենակետային կիսապաշտպանի փնտրտուքները: Սակայն նշվում է, որ Ջորդան Հենդերսոնը, ում տրանսֆերով հետաքրքրված է «Ալ-Իտիֆակ»-ը, կմնա «Լիվերպուլի» ճամբարում։ Թիմի ավագի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ:
Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան գրում է, որ Ֆաբինյոն երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Ալ-Իթթիհադի» հետ։
Ֆաբինյոն «Լիվերպուլին» միացել է 2018 թվականին և «կարմիրների» կազմում անցկացրել է 219 հանդիպում։
Աղբյուր ArmSport.am