ՄԱԿ-ում հաստատել են, որ Սև ծովում նավերի անցումը հացահատիկի գործարքի շրջանակներում չի իրականացվում
Ստամբուլում գտնվող համակարգող կենտրոնը շուրջ երկու շաբաթ չի համաձայնեցրել հացահատիկի գործարքի շրջանակներում նավերի անցման թույլտվությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկային։
Նրա տեղեկություններով ՝ հուլիսի 14-ին Սև ծովի միջանցքում երկու նավ է եղել։ Մեկը բեռնվում էր Օդեսայում, մյուսը գնում է Ստամբուլ։
Դյուժարիկը հայտնել է նախաձեռնությանը մասնակցելու 29 հայտ ստանալու մասին, սակայն հունիսի 27-ից ոչ մի նոր նավ միջանցք մտնելու թույլտվություն չի ստացել:
Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին: