ԱՄՆ նախագահը փորձել է «կծել» փոքրիկ աղջկան․ Fox News-ը կադրեր է հրապարակել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վախեցրել է երեխային Հելսինկիի օդանավակայանում, հայտնում է Fox News-ը։
Տեսագրության համաձայն, որն արվել է դեսպանության աշխատողներին եւ նրանց ընտանիքների անդամներին ողջունելիս Air Force One ինքնաթիռ նստելուց առաջ, հինգշաբթի Հելսինկիից թռչելիս, ԱՄՆ նախագահը, ըստ երեւույթին, փորձել է կծել վախեցած ֆինն աղջնակի ուսը։
«Բայդենը թեքվել է փոքրիկ աղջկա վրա և բերանը մոտեցրել նրա ուսին՝ թեթև կծելով: Աղջիկը, որը վախեցած էր երևում, ավելի ուշ թեքվել է, երբ Բայդենը, որը նոյեմբերին դառնում է 81 տարեկան, փորձել է համբուրել նրա գլուխը»,- ասվում է հոդվածում։