Հայտնվել Արամ Խաչատրյանի աշխատասենյակում և հետևել՝ ինչպես է ստեղծվել «Սուսերով պարը»․ թանգարանում այցելուներին վիրտուալ իրականություն են տեղափոխում
Արամ Խաչատրյանի թանգարանում հնարավոր է հետևել «Սուսերով պարի» ստեղծման ընթացքին։
«Այսուհետ թանգարանի այցելուները հնարավորություն ունեն վիրտուալ իրականության (VR) ակնոցի միջոցով հայտնվելու կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևելու «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծման գործընթացին», - հայտնում են թանգարանից: