23-ամյա հրազդանցին մարմնական վնասվածք էր պատճառել 41-ամյա տղամարդուն
Հուլիսի 14-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա տղամարդ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 12.00-ի սահմաններում Խորենացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով խփել էր Հրազդան քաղաքի 23-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Կենտրոնական բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: