Երիտասարդը գերեզմանատնից զարդանախշեր էր գողացել
Հունիսի 27-ին ոստիկանության Անիի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Լուսաղբյուր գյուղի գերեզմանատնից գողացել են իր ծնողների գերեզմանի մետաղյա ցանկապատին ամրացված դյուրալյումինե զարդանախշերը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը, իսկ գողոնը տեղափոխել է իր կողմից շահագործվող «ԳԱԶ-2705-222» բեռնատարով: Նա հուլիսի 14-ին հրավիրվել է Անիի բաժին, խոստովանել կատարածը և հայտնել, որ գողոնը վաճառել է Երևան քաղաքում՝ անծանոթ անձի:
29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: