Ավելի քան 100 հազար հայեր շրջափակված են Ադրբեջանի կողմից. ԵԽ պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի շրջափակման փաստին:
ԵԽ պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր «Թվիթեր»-էջում:
«Դեկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայեր շրջափակած են Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցությամբ։ Լեռնային Ղարաբաղ. հազարավոր մարդիկ ցույց են անում՝ պահանջելով բացել դեպի Հայաստան միջանցքը»,-նշել է Լուզոն: