Հարավային Կորեայի նախագահն անակնկալ այցով ժամանել է Ուկրաինա
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելն անսպասելի այցով ժամանել է Ուկրաինա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յելն անակնկալ այց է կատարել Ուկրաինա»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահը նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ:
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Յուն Սոկ Յելը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից: