Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բագրատ Բադալյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բագրատ Բադալյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Բագրատ Բադալյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: