Մինչև 2027-ը Գերմանիան Կիևին զենք մատակարարելու համար 17 միլիարդ եվրո կծախսի
Մինչև 2027 թվականը Բեռլինը Կիևին զենք մատակարարելու համար 17 միլիարդ եվրո կծախսի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած մեծ մամուլի ասուլիսում, հայտնում է news.am-ը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումներն արդեն կայացվել են։
Շոլցը հաստատել է Գերմանիայի պաշտպանության ծախսերը հաջորդ տարվանից մինչև ՀՆԱ-ի 2%-ն ավելացնելու պլանները: Այդ նպատակների համար միջոցները կվերցվեն պետական բյուջեից և Բունդեսվերի հատուկ հիմնադրամից։