Ճապոնիայում Վրաստանի դեսպանը հայտնել է, որ իր վրա հարձակում է եղել
Ճապոնիայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Լեժավան Տոկիոյից Twitter-ում գրել է, որ իր և իր վարորդի վրա հարձակվել են։
Անհայտ անձը փորձել է դուրս բերել վարորդին մեքենայից և հարվածել դիվանագետին, երբ վերջինս փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչ է կատարվում, հայտնում է news.am-ը։
Կիոդո գործակալությունը գրում է, որ մինչ հարձակումը նույն վայրում տեղի է ունեցել «ճանապարհային միջադեպ», որի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հայտնի չէ, արդյոք նա կապ ունի դեսպանի մեքենայի վրա հարձակման հետ։ Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում։