Ստամբուլի քաղաքապետի դեմ դատական նոր գործ է հարուցվել
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատախազությունը նոր մեղադրանք է պատրաստել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Էքրեմ Իմամօղլուն, ըստ նոր մեղադրանքի, վիրավորել է Թուզլուի քաղաքապետ Սադի Յազըջըին։
Մեղադրական զեկույցում Իմամօղլուի համար պահանջվում է 2 տարի 4 ամիս ազատազրկում եւ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկում։