Թուրքիայում հզոր երկրաշարժ է կանխատեսվում
Գիտնականները Ստամբուլում և Մարմարա ծովում յոթ բալից բարձր երկրաշարժ են կանխատեսում, տնտեսական հետևանքները կզգա ամբողջ Թուրքիան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սեյսմոլոգիայի պրոֆեսոր Հալուք Էյդողանը։
Լրատվամիջոցներն այս շաբաթ հերթական անգամ հրապարակեցին խորհրդի անդամ, գիտնական Նաջի Գյորուրի հայտարարությունը Ստամբուլում հնարավոր երկրաշարժի մասին։ Հյուսիսային Անատոլիայի խզվածքի ճյուղերից մեկն անցնում է Մարմարա ծովով՝ Ստամբուլի ափերի մոտ։
«Կանխատեսումների համաձայն՝ Մարմարա ծովում խզվածքի ակտիվացման դեպքում տեղի կունենա հզոր երկրաշարժ։ Մինչև 2030 թվականը նման երկրաշարժի հավանականությունը մոտ 50 տոկոս է։ Եզրակացությունն արվել է այս տարածաշրջանում երկրաշարժերի 2000 տարվա պատմության ուսումնասիրության և երկրաֆիզիկական ու սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա»,- բացատրել է փորձագետը:
Ամբողջ Թուրքիան երկրաշարժից զգալի բացասական տնտեսական ազդեցություն կզգա, քանի որ Ստամբուլն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 35 տոկոսը, ասել է Էյդողանը։
«Մարմարա ծովում երկրաշարժը անմիջապես կազդի ավելի քան 25 միլիոն բնակչություն ունեցող յոթ նահանգների վրա»,- պարզաբանել է Էյդողանը։