Սպիտակ տանը կարծում են, որ Պուտինը չի կարողացել պառակտել ՆԱՏՕ-ն
Պուտինի ռազմավարական նպատակներն Ուկրաինայի դեմ պատերազմում ձախողվել են, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին։
«Նա (Պուտինը) ցանկանում էր երկրի երեսից ջնջել Ուկրաինան որպես անկախ պետություն։ Նա ցանկանում էր վերացնել Զելենսկիի վարչակազմը։ Նա ցանկանում էր հպատակեցնել Ուկրաինան և այն Ռուսաստանի կազմում գավառ դարձնել։ Եվ նրան սրանցից ոչ մեկը չհաջողվեց», - նշել է Քիրբին՝ հավելելով, որ Պուտինը նույնպես չի կարողացել «բաժանել Արևմուտքը, պառակտել ՆԱՏՕ-ն և ցույց տալ, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև անմիաբանություն կա»։
«ՆԱՏՕ-ն այժմ [դառնում է] ևս երկու երկիր՝ ավելի ուժեղ... Եվ սա իսկական վկայություն է ոչ միայն Պուտինի գործունեության, այլ նաև նախագահ Բայդենի ղեկավարության համաշխարհային ասպարեզում», - ասել է Քիրբին։
Քիրբին նաև խոստացել է Ուկրաինայի անվտանգության ապահովման աջակցում «Մեծ յոթնյակի» երկրների կողմից՝ նախքան նրա՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելը:
«Ես չեմ կարող ձեզ կոնկրետ ժամկետներ ասել, բայց մինչ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալն ընկած ժամանակահատվածում, ըստ էության, այսօրվանից [G7] անվտանգության այս պարտավորությունները կշարունակվեն», - վստահեցրել է Սպիտակ տան խոսնակը։
Աղբյուրը՝ news.am