Նեթանյահուն դատապարտել է Շվեդիայի իշխանությունների՝ Սուրբ Գիրքն այրելու թույլտվությունը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վճռականորեն դատապարտել է Շվեդիայի իշխանությունների որոշումը՝ Ստոկհոլմում հրեական պետության դեսպանատան առջեւ Սուրբ գրությունների մագաղաթը հրապարակայնորեն այրելու թույլտվություն տալու վերաբերյալ:
«Ես խստորեն դատապարտում եմ Շվեդիայի իշխանությունների որոշումը ՝ թույլ տալ այրել Թանախը Իսրայելի դեսպանատան առջեւ ։ Իսրայելի պետությունը շատ լուրջ է վերաբերվում այս խայտառակ որոշմանը, որը վնասում է հրեա ժողովրդի Սրբությանը»,-գրել է նա Twitter-ում։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ անհրաժեշտ է հարգել բոլոր դավանանքների Սուրբ Գրքերը:
Այսօր հայտնի է դարձել, որ Շվեդիայի ոստիկանությունը բավարարել է Ստոկհոլմում Իսրայելի դեսպանատան առջեւ հրեական եւ քրիստոնեական Աստվածաշնչի մագաղաթներն այրող ակցիա անցկացնելու վերաբերյալ ակտիվիստների խնդրանքը։