Զիմբաբվեի նախագահը օրենսդրորեն արգելել է քննադատել իշխանություններին
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան նախագահական ընտրությունների նախօրեին օրենք է ստորագրել, որն արգելում է իշխանություններին քննադատելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bloomberg-ը, օրենքն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատի կողմից, այնուհետև այն հաստատել Է երկրի Սենատը:
Օրենքը Զիմբաբվեի քաղաքացիներին արգելում է հանրահավաքներ անցկացնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ իշխանություններին քննադատելու և նրանց տապալելու կոչերով: Նման արարքները որակվելու են որպես երկրի «ինքնիշխանությանն ու ազգային շահերին դիտավորյալ վնաս հասցնելը»։
Նշված հանցագործությունների մեղավորները կարող են զրկվել քաղաքացիությունից, ազատազրկվել մինչև 20 տարի ժամկետով: