Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ի ժամը 19:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ հայկական կողմում կորուստներ չկան։
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։