Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: