Ռուսաստանը ոչինչ չի հայտարարել հացահատիկի գործարքի երկարաձգման մասին․ Պեսկով
Ռուսաստանը ոչինչ չի հայտարարել հացահատիկի գործարքի երկարաձգման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ կապակցությամբ ռուսական կողմից որևէ հայտարարություն չի եղել», - ասել է նա:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնել է հացահատիկի գործարքի երկարաձգմանը: Միևնույն ժամանակ, Էրդողանը հայտարարել է, որ ինքը և Պուտինը նույն կարծիքն ունեն
«հացահատիկային միջանցքի» երկարաձգման վերաբերյալ: