ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ․ Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ-ն շահագրգռված է հացահատիկի գործարքի երկարաձգմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ եթե այդ գործարքից Ռուսաստանը հրաժարվի, սպառնալիք կստեղծի զարգացող երկրների համար։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը շարունակում է վնաս հասցնել ոչ միայն ուկրաինացիներին, այլև ամբողջ տարածաշրջանի բնակիչներին: Չափազանց կարևոր է երկարաձգել և ընդլայնել «Սևծովյան հացահատիկ» նախաձեռնությունը, որը Ռուսաստանը կրկին սպառնում է դադարեցնել հուլիսի 18-ին: Եթե Մոսկվան կատարի այդ սպառնալիքը, զարգացող երկրները, այդ թվում նաև տարածաշրջանում, դրա համար կվճարեն պարենամթերքի գների բարձրացմամբ, ինչպես նաև դրա դեֆիցիտի ուժեղացմամբ»,- ասել է Բլինքենը։