Երևանյան լիճը կրկին կանաչել է․ երբ է քաղաքապետարանը խնդրի լուծման վերջնական քայլեր ձեռնարկելու. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Երևանյան լճի ափերը կրկին կանաչել, մամռակալել ու պատվել են եղեգներով, ինչի պատճառով տիղմի ու ճահճի ուժգին հոտ է տարածվում անցած մեկ տարում լճի արևմտյան ափին ստեղծված հանգստի գոտու ամբողջ երկայնքով:
Անցած տարվա գարնանից, 40 տարվա մեջ առաջին անգամ, լճի բարեկարգման ծրագրի շրջանակում այն մաքրվել էր, տոննաներով աղբ, տիղմ ու եղեգներ էին հեռացվել լճից։ Ծրագրի համար նախատեսված է 190 մլն դրամ, որի զգալի մասն արդեն ծախսվել է։
Factor TV-ն լճի բնապահպանական դրության ու բարեկարգման ծրագրի մասին տեսանյութ էր հրապարակել։ Ձմռանը լիճն ամբողջությամբ դատարկվել էր ու կրկին լցվել 2023-ի գարնանը։ Ամռանը, սակայն, այն կրկին կանաչել է։
Պատճառը, ըստ Երևանի քաղաքապետարանի, Գետառ գետի վրա մաքրման կայանի բացակայությունն է, որի շինարարության համար հայտարարված առաջին մրցույթը չէր կայացել։ Ըստ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի՝ կայանի կառուցման վայրը սխալ է ընտրված։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։