ՀՀ զինդատախազը կենտրոնական հավաքակայանում հետևել է ամառային զորակոչի ընթացքին
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան:
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ զինվորական դատախազը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ շրջել է հավաքակայանում, ծանոթացել ամառային զորակոչի ընթացքին, իրականացվող աշխատանքներին և ծառայության վայրերի վիճակահանությանը:
Հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նորակոչիկներին, լսել նրանց հետաքրքրող հարցերը:
Գրիգոր Էլիզբարյանը հետևել է նաև հավաքակայանում ստեղծված բժշկակական հանձնաժողովի աշխատանքներին, զրուցել բուժզննում անցնող նորակոչիկների և բուժանձնակազմի հետ, լսել հանձնաժողովի անդամների առաջարկները:
Զինվորական դատախազ Էլիզբարյանը հանդիպել է նաև ՊՆ հանրապետական կենտրոնական հավաքակայանի անձնակազմի հետ, քննարկել զորակոչին վերաբերող կազմակերպական մի շարք հարցեր: