Պահանջում եմ արագացնել Ֆրանսիայի կողմից սպառազինությունների մատակարարումը Հայաստան. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու նրա անվտանգությունը»,- գրել է Լարշեն Twitter-ում` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։