Էրդողանը հույս ունի, որ Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա։
«Մենք պատրաստվում ենք օգոստոսին ընդունել պարոն Պուտինին։ Մենք միակարծիք ենք «հացահատիկային միջանցքի» գործարքի երկարաձգման հարցով»,-ասել է նա։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի եւ Էրդողանի բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ։
Աղբյուրը՝ news.am