ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեային կոչ են արել ապահովել միջուկային օբյեկտների անվտանգությունը
Կարեւոր է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապահովի իր միջուկային օբյեկտների անվտանգության բարձր մակարդակը, ՄԱԿ ԱԽ նիստում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Հալեդ Հիարին։
«Կորեական թերակղզու լիակատար եւ ստուգման ենթակա միջուկազերծման առումով չափազանց կարեւոր է, որպեսզի Հյուսիսային Կորեան ապահովի իր միջուկային օբյեկտների անվտանգության բարձր մակարդակը»,- ասել է Հիարին։
Հինգ տարի առաջ՝ 2018թ. հունիսի 12-ին, տեղի է ունեցել պատմության մեջ առաջին ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովը, այն ժամանակ հանդիպել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում։ Դրա արդյունքների հիման վրա կողմերը ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորվել էր Հյուսիսային Կորեային տրամադրել անվտանգության երաշխիքներ։ Կիմ Չեն Ընն իր հերթին հայտարարել է, որ կողմնակից է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծմանը։ Սակայն հռչակագիրը որեւէ կոնկրետ քայլ չէր պարունակում։