Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում. Մարուքյանը՝ Ալիևի օգնականի մասին
Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանն առ այն, թե իբր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բաց է, իսկ այնտեղ ապօրինաբար տեղադրված անցակետը կապ չունի օրեր առաջ Արցախում երկու երեխայի մահվան հետ։
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ և փորձելով կոծկել իր պետության և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ադրբեջանը պատանդ է պահում 120.000 էթնիկ հայի, այդ թվում՝ 30.000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։ Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարությամբ։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ Լեո 3 տարեկան և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է», – գրել է Մարուքյանը: