Անկարայում ակնկալում են, որ Պուտինը կայցելի Թուրքիա
Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Անկարան հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա։
«Ես կարծում եմ, որ եթե Պուտինն այս շրջանում (նկատի ունի հատուկ ռազմական գործողության շրջանը) մեկնի արտասահման, ապա կգա Թուրքիա»,- ասել է Չելիքը Habertürk-ի հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին օրերին քանիցս հայտարարել է, որ օգոստոսին ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ Նա հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկելու է տարբեր թեմաներ, այդ թվում՝ «ցորենի գործարքը»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ամսաթիվը դեռ հայտնի չէ։