Հայկական ակումբները սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայում
Հայկական ակումբները մեկնարկում են ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 13-ին Երևանի «Փյունիկ»-ը Աբովյանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի էստոնական «Նարվա Տրանս»-ին: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:
Երևանի Ավանի ակադեմիայի մարզադաշտում «Արարատ-Արմենիա»-ն կխաղա ալբանական «Էգնատիա»-ի հետ: Հանդիպմանը սկիզբը` 19:00:
Եվ «Ուրարտու»-ի մարզադաշտում «Ալաշկերտ»-ն ուժերը կչափի Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատ»-ի հետ:
Այս խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին: