Ֆլորիդայում շնաձուկը բռնել է տղամարդուն և 15 րոպե բաց չի թողել նրան
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Լարգո քաղաքի ափերի մոտ շնաձուկը կծել է լողացող տղամարդուն ու 15 րոպե բաց չի թողել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Անդրես Գարսիան լողում էր ծովում, երբ հանկարծ ինչ-որ բան բռնել է նրա ոտքը։ Ինչպես պարզվել է, դա շնաձուկ էր: Գիշատիչ ձուկը բռնել է լողորդի ոտքից ու 15 րոպե համառորեն բաց չի թողել։
Գարսիայի ընկերներից մեկը նավակով մոտեցել է, փորձել է ազատել նրա ոտքը՝ մուրճով թեթև հարվածելով շնաձկան գլխին, սակայն գիշատիչն միայն ավելի ամուր սեղմել է զոհի ոտքը։
Արդյունքում տղամարդը ստիպված է եղել շնաձկան հետ դուրս գալ ջրից։ Ձուկը մի որոշ ժամանակ կառչել է նրա ոտքից, բայց ի վերջո բաց է թողել:
Շուտով Գարսիային առաջին օգնություն է ցուցաբերվել։
Դայակ շնաձկները սովորաբար խուսափում են մարդկանց հետ հանդիպումներից և հարձակվում են միայն ինչ-որ սադրանքի կամ վտանգի դեպքում:
Նման շնաձկներին կարելի է հանդիպել Ատլանտյան օվկիանոսում և Խաղաղ օվկիանոսի արևելքում: Նրանց երկարությունը միջինում հասնում է 2,5-3 մետրի։