Հարսնացուի ծնողներն իրենց դստեր համար փեսայից 40 հազար դոլար են պահանջել
Չինաստանից մի տղամարդ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հարսնացուի համար այնքան բարձր գին՝ 288 հազար յուան կամ 40 հազար դոլար են ուզել, որ նա որոշել է խնդրի վերաբերյալ բողոքել իշխանություններին։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը (SCMP):
Հունիսի 15-ին Լյու անունով չին բնակիչը պաշտոնական բողոք է գրանցել Գանսու նահանգի Չժենյուան շրջանի քաղաքապետի կայքում։
Տղամարդն իշխանություններից պահանջել է ինչ-որ բան անել՝ կապված այն բանի հետ, որ սիրելիի ծնողները չափից շատ մեծ գին են ուզել, իր կարծիքով՝ դստեր փրկագինը։
Նա նշեց նաև, որ գնի մեջ չի մտնում մեքենայի և բնակարանի արժեքը, որը պետք է տրամադրի փեսան։
Նամակում Լյուն համոզում է պաշտոնյաներին՝ օգնել իրեն լուծել ամուսնության խնդիրը: Օրինակ՝ նա նշել է, որ վերջին տարիներին ինքը բարելավել է իր տնտեսական վիճակը, սակայն «միևնույն է, հարսնացուի գինը մնում է զարմանալիորեն բարձր»։
Հարսնացուի համար վճարելը չինական հին սովորույթ է: Վերջին տարիներին չին քաղաքական գործիչները սկսել են պայքարել հարսնացուի դիմաց չափազանց բարձր գների դեմ, քանի որ ընտանեկան այլ աճող ծախսերի հետ մեկտեղ դա հետ է պահում երիտասարդներին ամուսնանալուց: