Արաբական Միացյալ Էմիրությունները բանտից ազատ է արձակել 15 իրանցու
Թեհրանը հայտարարել է, որ 15 իրանցի բանտարկյալներ, որոնց ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամեդ բեն Զայիդը ներում է շնորհել, շուտով կվերադառնան հայրենիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն։
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հայտարարությունը հետևել է նախարար Հոսեյն Ամիր Աբդոլհիանի՝ անցյալ ամիս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցին, որտեղ նաև խորհրդակցություններ է անցկացրել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախարարությունից նաև ընդգծել են, որ լրջորեն կշարունակեն հյուպատոսական և դատական աջակցություն ցուցաբերել արտերկրում գտնվող իրանցիներին, այդ թվում բանտարկյալներին և պաշտպանել նրանց իրավունքները։