Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար․ Դավիթ Բաբայանի կոչը
Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի կոչը․
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Բոլորին խնդրում եմ վաղը, ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:
Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը»։