Արցախում հումանիտար աղետը կարող ենք հաղթահարել միմյանց թիկունք կանգնելով․ Արցախի անվտանգության ճակատ
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը հայտարարություն է տարածել․
Արցախի լիակատար պաշարման պայմաններում, երբ բնակչությունը դիմակայում է ծանր դժվարություններին ու փորձություններին, մենք ինքներս ներսում պետք է առավելագույնս զսպվածություն ու միասնականություն դրսևորենք:
Հումանաիտար աղետը, որում հայտնվել է Արցախը, նաև հոգեբանական շատ ծանր ազդեցություն է թողնում մարդկանց վրա, սակայն դա չի արդարացնում բռնության կամ հարաբերություններն ուժի միջոցով պարզելու որևէ դեպք: Յուրաքանչյուր նման դրսևորում մեր դեմ է աշխատում, առաջին հերթին մեզ է վնասում:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը կոչ է անում իրավապահ մարմիններն այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել:
Մենք այս իրավիճակը կարող ենք հաղթահարել միայն մեր օրինապահությամբ, համակեցության կանոնների պահպանմամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու միմյանց թիկունք կանգնելով: