Օսկանյանը կոնկրետ առաջարկ է ուղղել Փաշինյանին (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել՝ նշելով, թե ինչպես հնարավոր է փոխել բանակցային օրակարգը։
«Դու շուտով հանդիպելու ես Ալիևին Բրյուսելում՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ քեզ, և ես կարծում եմ, որ հենց Բրյուսելում դու հնարավորություն ունես բանակցային տրամաբանությունը, օրակարգը, նարատիվը փոխելու։ Մինչև գնալդ կարող ես հայտարարությամբ արդեն դրա մասին խոսել, կամ ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կինի հենց բանակցությունների սկզբում՝ Շառլ Միշելի և Ալիևի ներկայությամբ, դու անես հետևյալ հայտարարությունը ․ «Հակառակ նրան, որ Պրահայում (սրանք քո խոսքերն են, ես մեջբերում եմ, առաջարկում եմ, որ ասես) ես ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տսրածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ վկայակոչելով 1991թ․ Ալմաթայի հռչակագիրը, համենայն դեպս, հաշվի առնելով, որ այդ հռչակագիրը բազմակողմ հռչակագիր է և ոչ թե երկկողմ՝ երկու երկրների միջև պայմանագիր, ես կարծում եմ, որ այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել՝ համարելու, որ Հայաստանը արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»,- առաջարկն է հնչեցրել Վարդան Օսկանյանը։
Օսկանյանը վստահություն է հայտնել, որ առաջինը այս առաջարկը շատ լավ կհասկանա հենց Շառլ Միշելը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։