Քրեական հետախույզները Ամիրյան փողոցում դանակահարության դեպք են բացահայտել
Հուլիսի 11-ին, ժամը 02.40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Հիվանդանոց ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ, ինչպես նաև քննչական խմբեր են մեկնել: Երիտասարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցի հարակից տարածքում իրեն դանակահարել է ոմն Վահագն:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել է Ռոստոմի փողոցի 20-ամյա բնակիչը:
Հետագա միջոցառումների շնորհիվ 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: