Գործակալը խոսել է Թիկնիզյանի ապագայի մասին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը ասել է, թե ինչպես է ֆուտբոլիստը պատրաստվում ՌՊԼ-ի մրցաշրջանի մեկնարկին։
– Թիկնիզյանի ու «Ռեալ Սոսյեդադի» հետ պատմությունը շարունակվե՞ց։
– Շորթ-լիստում է, ոչ ավելին։ Եթե ավելի կոնկրետ տեղեկություն կա, ապա սրանք հարցեր են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ռուս ֆուտբոլիստ, նա ցանկանում է իրեն փորձել Եվրոպայում։ Բայց այժմ նրա բոլոր մտքերն ու ցանկությունները կապված են «Լոկոմոտիվի» հետ։ Նա թիմի հետ պատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին,- ասել է Կլյուևը։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը երկաթուղայինների կազմում անցկացրել է 37՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport.am-ը: