Արցախում Ա. Հարությունյանը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանություն կատարելու համար
Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ա․Հարությունյանը մեվղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար։
«Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022թ. տեղադրված՝ ,,Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան,, վերտառությամբ հաղորդագրության/.
Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը), 2023թ. հուլիսի 11-ի դատավճռով Ա. Հարությունյանին մեղավոր է ճանաչել պետական դավաճանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով»,-նշված է հաղորդագրության մեջ: