Արցախի նախագահը փաստաբանների հետ քննարկել է նրանց գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է մի խումբ փաստաբանների։
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ծագած խնդիրները, անդրադարձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։
Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը: