Էրդողանը հայտարարել է Պուտինի կողմից առաջարկներ ստանալու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հացահատիկի գործարքի հետ կապված մի քանի առաջարկ է արել, որոնք այժմ քննարկվում են, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Հացահատիկային գործարքը երկարաձգվել է երկու անգամ: Դրա ընթացքում 33 միլիոն տոննա պարենամթերք է առաքվել համաշխարհային շուկաներ: Մենք [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու հետ քննարկել ենք հացահատիկային գործարքի երկարաձգման հարցը: Նա կողմ է դրա երկարաձգմանը: Որոշ առաջարկներ: Պուտինն այս թեմայով որոշ առաջարկներ է արել։ Այդ առաջարկները քննարկվում են»,- լրագրողներին ասել է Էրդողանը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի անցած գագաթնաժողովի արդյունքները։
Թուրքիայի նախագահը նշել է նաև որ «կշարունակի հետագայում էլ քննարկել հացահատիկային գործարքը ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ»։