Էրդողանը հայտարարել է, թե «2025 թվականին Ռուսաստանը կլքի Ղարաբաղը»
ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, հաղորդում է «Բաղրամյան–26» տելեգրամյան ալիքը։
Թուրքիայի նախագահը նշել է, թե «համաձայնագրի համաձայն՝ ռուս խաղաղապահները ԼՂ-ում նախատեսված վայրերում կմնան մինչև 2025 թվականը, իսկ 2025 թվականին Ռուսաստանը կլքի այդ վայրերը»։
Նա ընդգծել է, թե «հավատում է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին»։