Թուրքիայում փլուզվել է Սև եւ Միջերկրական ծովերը միացնող երթուղու մի մասը
Թուրքիայում հորդառատ անձրեւների հետեւանքովվ փլուզվել է Օրդու-Սիվաս մայրուղու մի մասը, որը կապում է Սեւ եւ Միջերկրական ծովերը, այս մասին հաղորդում է news.am-ը։
Պատահարի կադրերը, որոնք նկարել են ականատեսները, հրապարակվել են Թվիթերում հուլիսի 11-ին։
Օրդու-Սիվաս ավտոճանապարհը երկու ուղղություններով փակ է եղել երթեւեկության համար։
Թուրքիայում հորդառատ անձրեւները սկսվել են հուլիսի 8-ի երեկոյան եւ շարունակվում են մինչեւ հիմա, վնասվել է նվազագույնը 32 բնակելի տուն եւ 35 մեքենա։