ՌԴ Պետդուման մարզերին իրավունք է տվել ինքնուրույն որոշել անտուն կենդանիների ճակատագիրը
Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը մարզերին իրավունք է տալիս միջոցներ ընտրել անօթևան կենդանիների բուժման համար և որոշել նրանց ճակատագիրը։ Այս մասին հայտնում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը։
Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նոր օրենքը կօգնի մարդկանց պաշտպանել թափառող ագրեսիվ կենդանիների հարձակումներից, բայց միևնույն ժամանակ ընդգծվում է, որ մարզային իշխանությունների գործողությունները պետք է համապատասխանեն կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներին։