Գեղարքունիքի մարզում 2023 թվականի հուլիսի դրությամբ բերքի տակ է 37 հազար 562, 2 հեկտար ցանքատարածություն
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի հուլիսի դրությամբ բերքի տակ է 37 հազար 562, 2 հեկտար ցանքատարածություն։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2023 թվականին 2023 թվականին մարզում կատարվել է ցանվել է 9041,3 հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, 153, 4 հեկտար հատիկաընդեղեն մշակաբույսեր, 6497, 5 հեկտար կարտոֆիլ, 1034,7 հեկտար բանջարանոցային, 31 հեկտար տեխնիկական, 8316 հեկտար կերային մշակաբույսեր։12 հազար 641.6 հեկտար կազմել են նախորդ տարում կատարված աշնանացան ցորենի ցանքերը։
«2023 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները նախորդ տարվա համեմատ պակասել են 179.8 հեկտարով կամ 0.5 տոկոսով: Հիմնականում պակասել են կարտոֆիլի ցանքերը՝ 506.5 հեկտարով, տեխնիկական մշակաբույսերի ցանքերը՝ 93 հեկտարով, իսկ ահա աշնանացան ցորենի ցանքերը, շնորհիվ «ՀՀ- ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման, ավելացել են 3034.6 հեկտարով: 2023 թվականի առաջին կիսամյակում հողօգտագործողներին, որպես սուբսիդիա, պետության կողմից մոնիթորինգի արդյունքների հիման վրա տրամադրվելու է 805 միլիոն 820 հազար դրամ։ 2023 թվականի հուլիսի 12-ի դրությամբ մարզի համայնքներին արդեն հատկացվել է 564 միլիոն 790 հազար դրամ, մնացած 241 միլիոն դրամը կհատկացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Վերոնշյալ ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը: