Յուվենտուսը Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերն առաջարկում է Պրեմիեր լիգայի ակումբներին
«Յուվենտուսն» Իտալիայի աստղ Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերն առաջարկվում է Պրեմիեր լիգայի ակումբներին ընդամենը երկու տարի այն բանից հետո, երբ իր երկրին օգնել է հաղթել Եվրո-2020-ն Ուեմբլիում: Այս մասին գրել է armsport-ը;
Հարձակվողը հասանելի է այս ամառ տրանսֆերի համար, քանի որ Ա Սերիայի ակումբը փորձում է ամրապնդել իր ֆինանսական վիճակը նոր մրցաշրջանից առաջ:
Կիեզան Տուրինում շաբաթական վաստակում է մոտ 160,000 ֆունտ ստերլինգ (մոտ 187 հազար եվրո)։
Նոր մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլիի օրոք «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել այնպիսի խաղացողների տրանսֆերներ, ինչպիսիք են Կիեզան և Դուշան Վլահովիչը: 25-ամյա Կիեզայի և 23-ամյա Վլահովիչի տրասնֆերները միասին արժեցել են 105 միլիոն ֆունտ, երբ նրանք տեղափոխվել են «Ֆիորենտինայից»:
Ենթադրվում է, որ Վլահովիչի տրանսֆերն առաջարկվել է և՛ «Պարի Սեն Ժերմենին», և՛ «Չելսիին», մինչդեռ Կիեզան՝ «Ասթոն Վիլլային»: «Նյուքասլը» նույնպես թեկնածուների թվում է, բայց ներկայումս աշխատում է «Լեսթերից» Հարվի Բարնսին ձեռք բերելու գործարքի վրա: