Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սկսել է աֆրիկյան շրջագայությունը: Նրան Քենիայում դիմավորել է երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն։ Իրանական կողմը նշում է, որ այս այցն աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում նոր փուլ է ազդարարում և միտված է երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Ռայիսին հանդիպումներ կանցկացնի նաև Ուգանդայում և Զիմբաբվեում:
Հատկանշական է, որ 11 տարվա ընթացքում սա Իրանի նախագահի առաջին այցն է Աֆրիկա: