Բլինքենը մեկնաբանել է Փաշինյանի հետ ունեցած զրույցը
«Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են».
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Երեկ ես հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են, և ես հավատարիմ եմ այս գործընթացին նպաստելուն»,- գրել է Բլինքենը: