ԵՄ-ն վերահաստատել է կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով
«Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Կարմիր խաչ միջազգային կազմակերպության գործունեությանը՝ որպես Հարավային Կովկասում գործող խոշոր մարդասիրական միակ կազմակերպության»,- ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալիի հայտարարության մեջ:
«Այն ապահովում է կենսական նշանակության մարդասիրական օգնությունն ու պաշտպանում է կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան:
Լաչինի միջանցքի երկայնքով Կարմիր խաչի աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովմանը:
Ադրբեջանի իշխանության պարտականությունն է ապահովել, որ կազմակերպությունը կարողանա շարունակել գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը»,- նշված է հայտարարությունում:
Եվրամիությունը վերահաստատել է կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։