Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային 300 կմ հեռահարության ATACMS հրթիռների մատակարարման հարցը
Սպիտակ տունը ոչ հրապարակային քննարկումներ է անցկացնում Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ։
Այս մասին հայտնում է factor.am-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի և մեկ եվրոպացի պաշտոնյաների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լրատվամիջոցի զրուցակիցներն անանունության պայմանանով պատմել են, որ խոսքը երկիր-երկիր դասի կառավարվող մի քանի հրթիռների մատակարարման մասին է, որոնք պահված են եղել անվտանգության այլ սպառնալիքներին արձագանքելու համար։
Մայիսին Մեծ Բրիտանիան Ուկրաինային էր ուղարկել Storm Shadow հեռահար թևավոր հրթիռներ, Ֆրանսիան էլ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ խոստացել է մատակարարել նույնական SCALP օդային հրթիռներ:
Կիևը վաղուց է խնդրում փոխանցել ATACMS հրթիռներ, որոնք ունեն մոտ 300 կմ հեռահարություն։
Պենտագոնի ներկայացուցիչները պնդում են, որ ATACMS-ի ամերիկյան զինանոցը համեմատաբար փոքր է, և հրթիռներն օգտագործվել են Պենտագոնի այլ ռազմական ծրագրերում, այդ թվում՝ Կորեական թերակղզում:
1980-ական թվականերին դրանց մշակումից ի վեր արտադրվել է շուրջ 4,000 միավոր հրթիռ, հայտնել է Lockheed Martin ընկերության ներկայացուցիչը։ Լրատվամիջոցը նշում է, որ դրանց փոխանցումն Ուկրաինային վտանգի տակ է դնում այլ «թեժ կետերի» անվտանգությունը։