Կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը վերսկսվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գյուղ Արդենիս):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին: